Ալեքսանդր Վասյակ. Թուրքիան Ադրբեջանի համար չի կռվի

Ալեքսանդր Վասյակ. Թուրքիան Ադրբեջանի համար չի կռվի

PanARMENIAN.Net - Ոչ ոք չի կարող բացել առաջիկա գործողությունների ծրագրերն ու մնում է միայն գնահատել առանձին ուղղությունների առավելություններն ու թերությունները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Ալեքսանդր Վասյակը՝ մեկնաբանելով որոշ փորձագետների այն կարծիքը, որ Ադրբեջանի ԶՈւ հանկարծակի գրոհը Տերտերի ուղղությամբ ԼՂՀ ՊԲ դիրքերի վրա ամենաընդունելին կլիներ ադրբեջանական կողմի համար:

«Տեղանքը հարմար չէ գործողության անցկացման համար. բոլոր իշխող բարձունքներն ու լեռները հակառակորդի ձեռքում են, կան բնական արգելքներ՝ Տերտեր-չայի գետն ու ոռոգման կանալները, թույլ է զարգացած ճանապարհային ցանցը, տարհանման ու մոտեցման ուղիները, Գերանբոյի, Տերտերի ու Բարդինի շրջանների ենթակառուցվածքները լիովին չեն ապահավում ոչնչացման միջոցների, ցամաքային զորքերի ու ուժերի կիրառումը»,-ասել է նա:

Վասյակը նշել է, որ կան նաև բազում այլ գործոններ, ինչպիսին է օրինակ հանկարծահաս գրոհի թաքցնումը: «Մեր զորքերն այդ ուղղությամբ, ինչպես ասում են, ոնց որ «հակառակորդի ափի մեջ լինեն»: Սակայն, կրկնեմ, վերջին հաշվով, ամեն ինչ կախված կլինի հրամանատարությունից: Պատերազմների պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ հարված հասցնելու համար ընտրվել է ամենաանբարենպաստ ուղղությունը, ժամանակն ու վայրը»,-ասել է Ադրբեջանի ԶՈւ գեներալը:

Վասյակը նաև նշել է, որ գերտերություններն ու համաշխարհային հանրությունը ոչ ոքի թույլ չի տա երկար պատերազմել. 2-3 շաբաթ, առավելագույնը 1,5 ամիս»,-ասել է Ադրբեջանի ԶՈւ գեներալը: Ինչ վերաբերում է համատեղ թուրք-ադրբեջանական ռազմակայանների բացման վերաբերյալ լուրերին, ապա գեներալը հիշեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի խոսքերն այն մասին, որ ՆՏԱՕ-ի ընդլայնում դեպի Արևելք չի լինելու: «Ինքը Թուրքիան ևս, նրա գլխավոր շտաբը չի ծրագրում ընդհանուր ռազմակայանների ստեղծում: Թուրքիան, ինչպես հայտնի է, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Եվ, ընդհանրապես, ամեն ինչ այդքան պարզ չէ: Թուրքիան սատարել է Ադրբեջանին, սատարում է, և հուսով եմ, կսատարի նաև առաջիկայում: Սակայն, հավատացեք, մեր փոխարեն չի պատերազմի»,-ասել է Վասյակը, գրում է vesti.az-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---