ԵԱՀԿ ՄԽ-ն դիտարկում կանցկացնի. Համանախագահները կհատեն ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը![]() 2 ապրիլի 2013 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին և 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում կանցկացնի Մարտակերտ-Թարթառ և Աղդամ-Բարդա ուղղություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, դիտարկումը կիրականացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: Նախատեսվում է, որ դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհատեն շփման գիծը ականազերծված տեղանքով: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |