Ռուս պատգամավոր. Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում է պատերազմի

Ռուս պատգամավոր. Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում է պատերազմի

PanARMENIAN.Net - Ամեն ինչ տանում է նրան, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հիմնահարցը կլուծի ռազմական ուղով: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միտրոֆանովը:Նա նշել է այն նախանշանները, որոնք, իր կարծիքով, խոսում են իրադարձությունների նման զարգացման մասին:

Մասնավորապես, Միտրոֆանովը նշել է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը հասնում են մոտ 3 մլրդ դոլարի, ինչը գերազանցում է Հայաստանի ամբողջ բյուջեն:

Բացի այդ, նրա տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղի համար հնարավոր պատերազմին պատրաստվելիս Ադրբեջանը «գերազանց ռազմաբազաներ է կառուցել» ու տարբեր երկրներից զենք է գնում, մասնավորապես՝ իսրայելական անօդաչու սարքեր: Ադրբեջանական կողմը լրջորեն նախապատրաստվում է պատերազմի, հայտարարել է պատգամավորը, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---