Վերակառուցվում է Սեբաստիա փողոցի բաշխիչ ցանցը

Վերակառուցվում է Սեբաստիա փողոցի բաշխիչ ցանցը

PanARMENIAN.Net - Վերակառուցվում է Սեբաստիա փողոցի բաշխիչ ցանցը: Սեբաստիա փողոցի ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքները սկսվել են դեռ 2012 թվականին: Սակայն գարնանից, հաշվի առնելով, որ առաջիկայում քաղաքապետարանը նախատեսում է փողոցը լիովին ասֆալտապատել, նշված աշխատանքների իրականացումը «Երևան Ջուր» ՓԲԸ կողմից արագացվել է:

«Երևան Ջուր» ընկերությունից հայտնում են, որ հատկապես կարևոր նշանակություն ունի Լենինգրադյան փողոցից մինչև Մալաթիայի խաչմերուկ ձգվող 500 մմ տրամագծով հին, մասամբ վթարված ջրատարի շահագործման դադարեցումը, որն իրականացվում է փուլ առ փուլ: Դրանից սնուցվող սպառողների անհատական ջրագծերը վերամիացվում են հարակից 300մմ տրամագծով ջրագծին, որի հզորությունը, շնորհիվ բաշխիչ ցանցում ջրամատակարարման կարգավորման ու կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների, ներկայումս լիովին բավարար է թաղամասի կարիքները հոգալու համար: Ավելին, եթե նախկինում ջրատարից սպառողները ջուր էին ստանում ժամային գրաֆիկով, ապա այժմ նրանց ջրամատակարարումն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---