Ռուստամ Իբրագիմբեկով. Հայ ժողովուրդը թշնամի չէ ադրբեջանցիներին

Ռուստամ Իբրագիմբեկով. Հայ ժողովուրդը թշնամի չէ ադրբեջանցիներին

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով, ըստ իս, հան

ցագործություն է: Երկու երկրների բնակչության և ընդհանուր առմամբ մարդկության դեմ: 1914թ. Սարաևոյում հնչած կրակոցը հանգեցրեց Առաջին աշխարհամարտին, իսկ ղարաբաղյան իրադարձությունները խթանեցին ԽՍՀՄ փլուզումը: Նման իրադարձությունները նման են քաղցկեղի, որը դրսևորվում է այն պահերին, երբ հիվանդ է օրգանիզմն ամբողջությամբ: ԽՍՀՄ-ը երաշխավորն էր այն բանի, որ հանրապետություններն ապրում են ըստ պայմանավորված սահմանների: ԽՍՀՄ փլուզումը տխուր հետևանքներ ունեցավ»,-հայտարարել է Ադրբեջանի մտավորականների համաժողովի առաջնորդ, ԱՊՀ երկրների, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի կինեմատոգրաֆիստների միության կոնֆեդերացիայի նախագահ, շուրջ 40 գեղարվեստական ու հեռուստատեսային ֆիլմերի սցենարի հեղինակ Ռուստամ Իբրագիմբեկովը: Նա նշել է, որ այժմ ողջ աշխարհը, այս կամ այն առումով, ներառված է Ղարաբաղի հարցի լուծմանը: «Երկու երկրների հանրությունը դժգոհ է իրերի նման իրավիճակից: Դա հղի է ռազմական գործողությունների վերսկսմամբ, քանի որ խաղաղ բանակցությունները մինչ օրս զգալի արդյունք չեն տվել: Ուռուցք է առաջացել, որի բուժման մեջ կարևոր է հասարակական դիվանագիտության դերը: Փոխըմբռնում է հարկավոր հասարակ մարդկանց միջև»,-ասել է նա:

Իբրագիմբեկովը վստահ է, որ հայ ժողովուրդը թշնամի չէ ադրբեջանցիներին, նա տեղի ունեցած ողբերգության նույնպիսի զոհ է, ինչպես ադրբեջանական ժողովուրդը: «Երկու երկրներում արտաքսել են մարդկանց: Քանի որ առկա է միջպետական հակամարտություն, շատերն են ներառվում դրա մեջ: Մարդկանց զորակոչում են բանակ և նրանք պետք է կատարեն իրենց պարտքը: Ես չեմ հորդորում պարտքը չկատարել, ավելի կարևոր է գրքեր չայրել, չհամարել միմյանց հավերժ թշնամիներ: Ես լուրջ սխալ եմ համարում թշնամանքի սերմանումը նրանց հանդեպ: Եթե այժմ ինչ-որ մարդկային հարաբերություններ չհաստատենք, հետո բաց թողածը դժվար կլինի ետ բերել»,-ասել է նա, հայտնում է «Ռոսբալտը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---