Ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը կբարձրանա Արարատի գագաթը

Ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը կբարձրանա Արարատի գագաթը

PanARMENIAN.Net - Հայտնի ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը կբարձրանա Արարատի գագաթը 2013թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Նոյի տապանը գտնելու նպատակով, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել ինքը ճանապարհորդը:

Լեգենդար բիբլիկան տապանի որոնման գիտարշավը կտևի 30 օր: Հայտնի ճանապարհորդն ու Ռուս ուղղափառ եկեղեցու սպասավոր Կոնյուխովը ոչ միայն կբարձրանա լեռը, այլ նաև կհետազոտի այն շրջանը, որտեղ, տեսականորեն կարող է լինել տապանը:

Այժմ Կոնյուխովը ճանապարհորդ Վիկտոր Սիմոնովի հետ միասին գտնվում են Շպիցբերգենում, պատրաստվելով բևեռային գիտարշավի՝ Հյուսիսային բևեռից դեպի Գրենլանդիա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---