Սահմանադրական դատարանի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է կլոր սեղանի![]() 5 ապրիլի 2013 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-5-ը ՌԴ սահմանադրական դատարանի հրավերով պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Ապրիլի 2-ին ՌԴ սահմանադրական դատարանում ՌԴ ՍԴ նախագահ Վալերի Զորկինի և Գագիկ Հարությունյանի նախագահությամբ կայացավ կլոր սեղան՝ «ՌԴ և ՀՀ սահմանադրական դատարանների գործունեությունում օրենքի գերակայության և Սահմանադրության անմիջական գործադրման ապահովման ակտուալ խնդիրները» թեմայով, որին մասնակցեցին ՌԴ ՍԴ դատավորները, քարտուղարության ղեկավարը և վարչությունների պետերը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը պետական ծառայության և ժողովրդական տնտեսության ռուսաստանյան ակադեմիայի Հյուսիս-Արևմտյան ինստիտուտի գրադարանում մեծ հանդիսավորությամբ կայացավ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին՝ ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը: Արարողությունից հետո Գագիկ Հարությունյանը հանդես եկավ «Տրանսֆորմացիոն սահմանադրականության իրական դեմքը» թեմայով դասախոսությամբ, որը մեծ տպավորություն թողեց ինստիտուտի դասախոսների և ուսանողության վրա: Ապրիլի 3-ին հայկական պատվիրակության անդամներն այցելեցին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցին և հայկական մշակութային կենտրոնում հանդիպում ունեցան հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |