Գարրի Մասադուրյան. Եթե դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ուրեմն, խրախուսում եք ցեղասպանությունները

Գարրի Մասադուրյան. Եթե դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ուրեմն, խրախուսում եք ցեղասպանությունները

PanARMENIAN.Net - Եթե դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը, նշանակում է՝ խրախուսում եք ցեղասպանություններն ընդհանրապես: Այդ մասին հայտարարել է Կոնեկտիկուտ նահանգի հայ համայնքի ակտիվիստ Գարրի Մասադուրյանը: Ըստ նրա, շատերն են հարցնում, թե ինչ է կատարվել 98 տարի առաջ հայերի հետ: Մասադուրյանը կորցրել է երեք պապերին և հոր ամբողջ ընտանիքը: Նրա պապը ԱՄՆ է եկել 1890 թվականին, հետո վերադարձել է Թուրքիա, որտեղ սպանվել է 1915 թվականին: Նա նաև հիշեցրել է, որ պատմաբանները որակում են ցեղասպանությունը որպես էթնիկ զտում Առաջին համաշխարհայինի տարիներին: Թուրքիան ժխտում է այդ փաստը և մեղադրանքները համարում «հորինված»: Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մարդկանց պատմելու համար, թե ինչ է Հայոց ցեղասպանությունը ապրիլի 20-ին Կոնկետիկուտում տեղի կունենա միջոցառում, նվիրված XX դարի առաջին ցեղասպանությանը: Գլխավոր զեկուցողը կլինի Մարկ Մամիկոնյանը, Հայագիտության ազգային ասոցիացիայի ակադեմիական հետազոտությունների ղեկավարը: Միջոցառումը կսկսվի Հայաստանի դրոշի բարձրացումից Կապիտոլիումի բակում: Այդ մասին հայտնել է Բրիստոլից ընտրված օրենսդիր Քրիսթոֆեր Ռայթը, որը լինելու է միջոցառման նախագահողը:

Ապրիլի 24-ին Կապիտոլիումում կբացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիշատակի արարողություն, հայտնում է The Bristol Press-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---