Օլանդը գտել է ՍԴ-ն շրջանցելով Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելու տարբերակը

Օլանդը գտել է ՍԴ-ն շրջանցելով Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելու տարբերակը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին նոր օրինագիծ ներկայացնել, սակայն դրան խոչընդոտում էր Սահմանադրական դատարանի որոշումը:

Սակայն, ինչպես գրում է «Հյուրիեթը», Ֆրանսիայի նախագահը «միջին որոշում է» գտել, որը ԵՄ օրենսդրության միջոցով կարող է ադապտացվել Ֆրանսիայի օրենսդրությանը: Նորացված օրենքում չի լինի «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը, սակայն նրա ժխտումը կհամարվի հանցագործություն: Նոր օրինագիծը հիմնված կլինի ԵՄ 2008թ. նոյեմբերի 28-ի Շրջանակային բանաձևի վրա, որտեղ ասվում է, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները ԵՄ-ում պատժելի են:

«Ցեղասպանությունը մերժելու, վիրավորական ու ատելություն և վրեժ սերմանող խոսքերի համար, ինչպես նաև հավատը, ռասան, ազգությունը վիրավորող արտահայտությունների համար կսահմանվի 1-3 տարվա ազատազրկում», ասվելու է օրենքում:

Ցեղասպանության մասին տեսակետի կամ գիտական աշխատությունների ներկայացումը պատժի ենթակա չի լինի, սակայն, ատելություն ու վիրավորանք պարունակող խոսքերի համար մարդ կենթարկվի պատասխանատվության:

Այդպիսով, ՍԴ հիմնական փաստարկը՝ «խոսքի ազատության» դրույթը կապահովվի: Վերջնական տեսքի նոր օրենքը կբերի արդարադատության նախարարությունը, և ամենաուշը, աշնանը այն կընդգրկվի խորհրդարանի օրակարգում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---