Իրանական կողմը շահագրգիռ է Թավրզում Հայաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հարցում14 նոյեմբերի 2005 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արտաշես Թումանյանը եւ Իրանի Արեւելյան Ադրբեջան օստանի նահանգապետ Մոհամմադ Քազեմ Մեմարզադեն օրերս Թավրիզում քննարկել են Թավրիզի եւ Երեւանի միջեւ երկկողմ համագործակցության ընդլայնման եւ զարգացման ուղիները: Հանդիպման ընթացքում Արտաշես Թումանյանը արտահայտվել է Իրանի օստանի այդ վարչական կենտրոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոսության բացումը արագացնելու օգտին: «Թավրիզում ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացումը բարենպաստ ազդեցություն կունենա Հայաստանի եւ Իրանի միջեւ փոխշահավետ, բազմակողմ համագործակցության հետագա զարգացման վրա»,-հայտարարել է Ա.Թումանյանը: Իր հերթին Մոհամմադ Քազեմ Մեմարզադեն հավանություն է տվել հայ հյուրի առաջարկին եւ նշել է, որ իրանական կողմը նույնպես շահագրգիռ է Թավրիզում Հայաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հարցում, որը կարող է նպաստել երկու երկրների ոչ միայն միջազգային համագործակցության, այլ նաեւ իրանական օստանների եւ հայկական մարզերի միջեւ գործընկերության հետագա ընդլայնմանը: Նրա խոսքերով, Իրանը եւ Հայաստանը կարող են արդյունավետ համագործակցել գյուղատնտեսության, ձկնային տնտեսության, ճանապարհաշինարարության, արդյունաբերության, գիտության եւ տեխնիկայի, առեւտրի եւ տնտեսության ոլորտներում: Ի պատասխան Ա.Թումանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ բազմակողմանի համագործակցության համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրագործման, էներգետիկ, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում երկաթուղային եւ ավտոհաղորդակցության ոլորտներում:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |