Սպիտակ տունն առաջարկում է զգալիորեն կրճատել ֆինանսական աջակցությունը Հայաստանին 2014թ.![]() 11 ապրիլի 2013 - 14:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ բյուջեի պակասուրդի պատճառով Բարաք Օբաման առաջարկում է 38 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը 2014թ. ֆինանսական տարում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), եթե առաջարկը ստանա Կոնգրեսի հավանությունը, դա կնշանակի, որ Հայաստանին հատկացվող օգնությունը կհասնի 1988թ. երկրաշարժից հետո նվազագույն մակարդակի: Անցյալ տարի Հայաստանին հատկացվեց 40 մլն դոլար, այժմ գումարը կկազմի 24,719,000 դոլար: Ճիշտ է, Սպիտակ տունը պահպանել է հավասարության սկզբունքը Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության պարագայում՝ 2, 700, 000 դոլար, և ռազմական կրթության ու պատրաստության ոլորտում՝ 600 հազար դոլար: Բյուջեն չի ներառում Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը: Մի քանի տարի է, ինչ USAID-ին տարեկան 2 մլն դոլար էր հատկացնում: Բոլոր հարավկովկասյան երկրներից ամենամեծ օժանդակությունը Վրաստանն է ստանում, սակայն նրա բյուջեն ևս կրճատվել է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |