Մինչև 2014 թ. ավարտը ամբողջ երկրում կգործի Էլեկտրոնային թույլտվության համակարգը

Մինչև 2014 թ. ավարտը ամբողջ երկրում կգործի Էլեկտրոնային թույլտվության համակարգը

PanARMENIAN.Net - Շինարարական թույլտվություն ձեռք բերելու էլեկտրոնային ընթացակարգի և մեկ պատուհանի ծրագրով ինստիտուցիոնալ հիմնադրամի դրամաշնորհի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նշված դրամաշնորհի նամակ-համաձայնագրի իրականացման կառավարման խորհրդի լիազորությունը վերապահել է ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխման հանձնաժողովին։

Որոշումը միտված է աջակցելու ՀՀ պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, շուկայական հարաբերությունների պայմաններում պետության դերի հստակեցմանը, կառավարման կառուցվածքի կատարելագործմանը, կառավարման ապարատի աշխատողների թվի օպտիմալացմանը։ Էլեկտրոնային թույլտվության համակարգը կներդրվի եկող տարվա սկզբից, իսկ մինչև 2014 թ. ավարտը, ինչպես հավաստիացել է Տիգրան Սարգսյանը, այդ համակարգը կգործի ամբողջ երկրում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---