Կառավարությունը 600 մլն դրամ է հատկացրել Վանաձորի և Գյումրիի փողոցների բարեկարգման համար

Կառավարությունը 600 մլն դրամ է հատկացրել Վանաձորի և Գյումրիի փողոցների բարեկարգման համար

PanARMENIAN.Net - Վանաձոր և Գյումրի քաղաքային համայնքների ներհամայնքային ճանապարհները բարեկարգելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է 600 մլն դրամ` յուրաքանչյուր մարզպետարանին 300 մլն դրամ։ Որոշման ընդունումը թելադրված է այն հանգամանքով, որ նշված քաղաքների կենտրոնական փողոցներն անմխիթար վիճակում են, իսկ երկրորդական փողոցները գրեթե անանցանելի են. ամբողջովին քայքայվել է փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթը, առաջացել են դժվարանցանելի խորը փոսեր։

Տիգրան Սարգսյանի հարցմանն ի պատասխան տեղեկություն է տրվել, որ քաղաքային համայնքները նույնպես համաֆինանսավորման սկզբունքով մասնակցում են փողոցների բարեկարգմանը։ Վերջին տարիներին իրականացվել է ներհամայնքային ճանապարհների բարելավման մի քանի ծրագիր։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---