Սյունեցի երիտասարդնեը խնդրում են Սերժ Սարգսյանին ազատել Սյունիքը Սուրիկ Խաչատրյանից

Սյունեցի երիտասարդնեը խնդրում են Սերժ Սարգսյանին ազատել Սյունիքը Սուրիկ Խաչատրյանից

PanARMENIAN.Net - «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը դիմում է ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին՝ Սյունիքի մարզը Սուրիկ Խաչատրյանի՝ Լիցկայի, մարզպետությունից ազատելու խնդրանքով՝ «հույս հայտնելով, որ Սյունիքի պես հերոսական աշխարհը անգամ սարսափելի երազում հետագայում չի տեսնի նման մարզպետ»:

«Նոր կառավարության կազմում Սուրիկ Խաչատրյանի ընդգրկվելու դեպքում նախաձեռնության անդամները կգան Երևան և հացադուլ կսկսեն նախագահի նստավայրի առջև՝ իրենց միանալու կոչով դիմելով բոլոր սյունեցիներին:

Հորդորում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այդքան մեծ հարվածի տակ չդնել սեփական հեղինակությունը՝ ի դեմս Սուրիկ Խաչատրյանի Սյունիքը ևս մեկ ժամկետով դատապարտելով վախի և, որպես հետևանք, վերջնական ամայացման»,- ասվում է «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---