Բյուլենթ Առինչը շարունակում է խոսել Հայաստանի և Թուրքիայի պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին

Բյուլենթ Առինչը շարունակում է խոսել Հայաստանի և Թուրքիայի պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցը կարող է լուծվել միայն պատմաբանների ջանքերի շնորհիվ: Այդ մասին Ֆրանսիայում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը:

Նա կրկին պնդել է, թե թուրքական արխիվները բաց են հետազոտությունների համար ու հաստատել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի ցանկությունը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Առինչը Le Figaro-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը մերժվեց ՍԴ կողմից, կրկին չի վերադառնա Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ: Անդրադառնալով այդ հնարավորությանը՝ թուրք փոխվարչապետը հայտարարել է, որ «Ֆրանսիայի նախագահ Օլանդը պետք է հստակ հայտներ իր դիրքորոշումն այդ հարցում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---