ՀԿԵ-ում անցկացվում է գծի և շարժակազմի գարնանային զննում![]() 16 ապրիլի 2013 - 16:26 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցկացվում է գծի, ենթակառուցվածքի և շարժակազմի գարնանային զննումը: Զննումն իրականացնում է ղեկավարության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ապրիլի 1-ից մինչև մայիսի 20-ը երկաթուղում կանցկացվի գծի, հարակից տարածքների և արհեստական կառույցների, էներգամատակարարման, ավտոմատիկայի,տելեմեխանիկայի և կապի սարքավորումների զննումը: Զննման նպատակն է գծային տնտեսության ուսումնասիրումը, բացահայտված բացթողումների վերացումը, գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը,գարնանային և ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստումը: Գարնանային զննման ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվելու երկաթուղու այն հատվածներին, որտեղ սահմանափակվել է գնացքների երթևեկությանարագութունը, և գծի առողջացման ծրագրերի իրականացմանը: Բացի այդ ապրիլի 15-ից մինչև մայիսի 31-ը կանցկացվի լոկոմոտիվների և շարժիչավագոնային շարժակազմի գարնանային զննումը: Զննման անցկացման ընթացքումհատուկ ուշադրություն է դարձվելու գնացքների հակահրդեհային համակարգին, անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին, օդափոխության համակարգիաշխատանքին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |