16 ապրիլի 2013 - 21:58 AMT
Բակո Սահակյանը պարգևատրել է ոստիկանության աշխատակիցներին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ոստիկանության գնդապետի կոչում է շնորհվել ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մհեր Պողոսյանին, ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վազգեն Զաքարյանին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վալերի Գրիգորյանին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։