«Այբ» դպրոցի ռոբոտիկայի թիմը հատուկ մրցանակի է արժանացել ԱՄՆ-ում

«Այբ» դպրոցի ռոբոտիկայի թիմը հատուկ մրցանակի է արժանացել ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - «Այբ» ավագ դպրոցի ռոբոտիկայի թիմը հաջողությամբ մասնակցել է «Հրշեջ ռոբոտ» մրցույթին, որը կայացել է ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքի Թրինիթի քոլեջում: Աշակերտների և ուսուցչի` Վազգեն Գաբրիելյանի, համատեղ ջանքերով պատրաստված «Այբսթորմ» ռոբոտն արժանացել է հատուկ մրցանակի: Թիմն ԱՄՆ է մեկնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես «Այբ» ավագ դպրոցի գործընկեր և ռոբոտիկայի ծրագրի հովանավոր, 14 մլն դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ ռոբոտիկայի լաբորատորիայի ստեղծման, դրա համալրման, գործունեության շարունակականության ապահովման և զարգացման, տեղական և միջազգային մրցույթներին մասնակցության համար: «ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ընկերությունն աջակցում է «Այբ» ավագ դպրոցին՝ երկրում ռոբոտաշինության զարգացմանը նպաստելու իր որդեգրած ծրագրի շրջանակներում:

Թրինիթի քոլեջում կազմակերպված «Հրշեջ ռոբոտ» մրցույթն այս տարի հոբելյանական էր: 20-ամյակը տոնող մրցույթն ամենահեղինակավորներից մեկն է համարվում աշխարհում: Այս տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 130 թիմ` 7 երկրից: Հայաստանը ներկայացված էր առաջին անգամ` «Այբ»-ի փոքրաթիվ թիմով: «Այբ» դպրոցի թիմը մրցույթին մասնակցել է ավագ դպրոցականների տարիքային խմբում, որում մրցում էին շուրջ 30 թիմ, և լավագույն ութնյակում է հայտնվել այնպիսի երկրներից ժամանած թիմերի կողքին, ինչպիսիք են Իսրայելը և Չինաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---