Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործով Վերաքննիչ դատարանի առաջին նիստը

Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործով Վերաքննիչ դատարանի առաջին նիստը

PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղի է ունեցել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Վերաքննիչ դատարանի առաջին նիստը: Նիստում քննարկվել է փաստաբան Էրսին Յոլջուի հայցը, որը դատապարտվել է 12,5 տարվա ազատազրկման սպանության կազմակերպմանը մեղսակից լինելու մեղադրանքով: Միջնորդությունը կքննվի մայիսի 15-ին: Դատարանը մերժել է Դինքի փաստաբանների միջնորդությունը նիստին մասնակցելու վերաբերյալ: Մյուս 18 մեղադրյալները միջնորդություններ չեն ներկայացրել, ուստի նրանց գործերը առանձին չեն քննվի: Ստամբուլի դատարանի որոշմամբ 19 մեղադրյալներից հանվել է մեղադրանքը ահաբեկչական խմբավորմանը հարելու վերաբերյալ, հայտնում է CNNturk-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---