Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթով 68 մարդ եկել է, 12-ը` մեկնել

Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթով 68 մարդ եկել է, 12-ը` մեկնել

PanARMENIAN.Net - Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթը երեկ իրականացել է ու այսուհետ պարբերական կդառնա: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը. «Առաջին չվերթով 68 մարդ եկել է, 12-ը` մեկնել»:

Չվերթ կիրականացվի ամեն երեքշաբթի` ժամը 03:10-ին: Միակողմ տոմսն արժե 165 հազար դրամ, իսկ երկկողմը` 245 հազար:

Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էր Դամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք ևս անժամկետ դադարեցվել են: Այդ չվերթներից վերջինը կայացել է փետրվարի 5-ին. Երևան է ժամանել 75 ուղևոր, մեկնել`13: Սվետլանա Հովհաննիսյանը նշեց, որ Հալեպի և Լաթաքիայի ուղղությամբ չվերթների վերաբերյալ դեռ նորություն չունեն:

Վերջին շրջանում Հալեպի օդանավակայանի շուրջ ընդդիմադիրների ու կառավարական ուժերի բախումները հաճախակի են դարձել: Լուրջ մարտեր են ընթանում օդանավակայանի վերահոսկողության համար: Իսկ քաղաքից դուրս տանող ցամաքային ճանապարհները վտանգավոր են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---