Լասլո Կեմեն. Հայոց ցեղասպանության ճանաչումը բողոք կհանդիսանա կայսերական նկրտումների դեմ

Լասլո Կեմեն. Հայոց ցեղասպանության ճանաչումը բողոք կհանդիսանա կայսերական նկրտումների դեմ

PanARMENIAN.Net - «Ես միանում են նրանոց, ով հստակ համոզված է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե ուղղակի պնդում է, անձնական կարծիք կամ այլ տեսակետ, դա լայնորեն փաստագրված իրողություն է, որը հաստատում են բազում պատմական վկայությունները: Փաստերն անհերքելի են: Հայոց ցեղասպանության փաստը ուսումնասիրել ու ճանաչել է միջազգային կազմակերպությունների մեծ մասը»,-հայտարարել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության պրոֆեսոր, Հունգարական Սոցիալիստական կուսակցության խորհրդարանական խմբակցության խորհրդական Լասլո Կեմենը: Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ն 1998թ. ապրիլի 24-ի իր բանաձևում ասում է. «Այսօր մենք նշում ենք 20 դարի առաջին Ցեղասպանության տարելիցը, մարդկայնության դեմ այդ ոճրագործության հայ զոհերի հիշատակը»: Նման եզրակացության է եկել նաև Ցեղասպանությունների հետազոտման ասոցիացիան: 2001թ. Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը դիմեց Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնին, 1915թ. իրադարձությունների վերաբերյալ անկախ եզրակացություն ստանալու նպատակով: Եզրակացության մեջ ասվում է, որ 1915թ. իրադարձությունները համապատասխանում է ցեղասպանության սահմանման բոլոր դրույթներին:

Հայոց ցեղասպանությունը ևս մեկ բողոք կլինի ցանկացած կայսերական նկրտումների դեմ: Դա ոչ միայն հայ ժողովրդի ցավն է, դա ողջ մարդկության ցավն է»,-ասել է նա: Կեմենը անդրադարձել է նաև թուրքական մամուլի վերջին հրապարկումներին: «Թուրքական Milliyet-ը մարտի 23-ին քարտեզ է տպագրել, որի սահմանները անցնում են այդ պետության սահմաններից շատ այն կողմ: Հոդվածում խոսվում է նոր հզոր պետության ստեղծման մասին Օսմանյան կայսրության սահմաններում: Ժամանակն է, որ վերադառնանք «հին, բարի ժամանակներին», երբ թուրքերը «պայքարում էին քրիստոնյաների դեմ»: Դժվար չէ կռահել, որ խոսքը գնում է հույների, հայերի ու այլ քրիստոնյա ժողովրդների մշտական հալածանքների ու ոչնչացման մասին: Այդ քարտեզը վկայում է այն մասին, որ կուշտ ազգյանականներն ու շովինիստները ամենևին չեն հրաժարվել նման քաղաքականությունից և դեռ հույսեր են փայփայում կայսրությունը վերադարձնելու ուղղությամբ»:

Քաղաքակիթ աշխարհը պետք է դատապարտի «Նոր Մեծ Թուրքիայի» քարտեզի հայտնվելը: Տարբեր դրդապատճառներով, միջազգային հանրության մի մասը կասկածում է, օգտագործել թե ոչ «ցեղասպանություն» եզրույթը 1915թ. իրադարձությունների վերաբերյալ: Քարտեզի հետ կապված այս դեպքը մեկ անգամ ևս վկայում է, որ առաջադեմ մարդկությունն ուղղակի չի կարող համերաշխություն չհայտնել տուժածներին: Դա պետք է գիտակցել, քանի որ վերջին տարիներին հայտնվեցին քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, որոնք փորձում են կեղծել պատմական իրադարձությունները»,-գտնում է պրոֆեսոր Կեմենը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---