Օտարերկրացի հակառասիստներն առաջին անգամ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ստամբուլում![]() 24 ապրիլի 2013 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Շուրջ 20 հակառասիստական օտարերկրյա կազմակերպություններ աշխարհի 15 երկրներից հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ միասին առաջին անգամ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ստամբուլում: Ինչպես գրում է թուրքական Today`s zaman-ը, պատվիրակության կազմում են Բուլղարիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Իտալիայի, Խորվաթիայի, Բոսնիայի ու Հերցոգովինայի ներկայացուցիչները: Եվրոպական հակառասիստական շարժման (EGAM ) գլխավոր քարտուղար Բենջամեն Աբթանը նշել է, որ սա պատմական իրադարձություն է, երբ պատվիրակությունը ապրիլի 24-ը նշում է հենց Ստամբուլում: «Դեռ 10 տարի առաջ այդ մասին նույնիսկ մտածելը ավելորդ կլիներ»,-ասել է նա: Պատվիրակության անդամները կայցելեն Սուլթանահմեդի թանգարան, որը 1915թ. ծառայել է որպես բանտ հայերի համար: Նախատեսվում է նաև այցելություն թուրքական բանակի հայազգի զինծառայող Սևակ Բալիքչիի շիրիմին, որը սպանվեց 2011թ. ապրիլի 24-ին: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |