ԼՂՀ ԱԺ նախագահը` Ֆրեզնոյի բանաձևի մասին. Մենք մեր ճանապարհին հաստատ ենք կանգնած

ԼՂՀ ԱԺ նախագահը` Ֆրեզնոյի բանաձևի մասին. Մենք մեր ճանապարհին հաստատ ենք կանգնած

PanARMENIAN.Net - Միացյալ նահանգների Ֆրեզնոյի վարչական շրջանի որոշումը ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ ողջունել են Ստեփանակերտում: Ինչպես փոխանցում է karabakh-open.info-ն ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ նման իրադարձությունները լինելու են մշտական և նման բանաձևերի հրապարակման մասին պարբերաբար լսելու ենք:

«Մենք մտել ենք նոր գործընթացի մեջ, որն աշխարհի տարբեր երկրներում, նույնիսկ քաղաքներում, նույնիսկ երկրի առանձին հատվածներում արդարացի և անկողմնակալ դիրքորոշում է ձևավորում Արցախի հանդեպ: Եվ որտեղ նման պատկերացումներ կան՝ մենք անպայման ունենալու ենք նաև այդպիսի արձագանքներ: Միանշանակ, ողջունելի է: Ես կարծում եմ, որ դա մեր հերթական հաջողություններից մեկն է, բայց դա մի ամբողջական շղթայի հերթական օղակներից մեկն է» ,- ասել է ԼՂՀ ԱԺ նախագահը:

Ըստ Աշոտ Ղուլյանի՝ սկսված գործընթացի շարունակման նախապայմանը ԼՂՀ-ում իրավական ժողովրդական պետության կերտումն է: «ԼՂՀ-ն պետք է շարունակի իրավական ժողովրդավարական պետության կերտումը և անկախության և ինքնորոշման իրավունքը ճանաչած ատյաններին ապացուցել, որ մենք մեր ճանապարհին հաստատ ենք կանգնած»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---