Օբաման հավատարիմ մնաց իրեն. Մեծ Եղեռն՝ Հայոց ցեղասպանության փոխարեն

Օբաման հավատարիմ մնաց իրեն. Մեծ Եղեռն՝ Հայոց ցեղասպանության փոխարեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, խոստումներին հակառակ, որոնք նա տվել էր մինչ Սպիտակ տուն գալը, կրկին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի առթիվ հայ ժողովրդին դիմելիս չի արտասանել «Ցեղասպանություն» բառը:

«Այսօր մենք հիշում ենք «Մեծ Եղեռնի»՝ 20-րդ դարի ամենամեծ դաժանության մասին: Մենք հարգում ենք 1,5 մլն հայերի հիշատակը, որոնք գազանավարի սպանվել են Օսմանյան կայսրության մայրամուտին», - ասվում է Օբամայի հայտարարության մեջ:

«Հիշելով 98 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերին՝ մենք միանում ենք միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Մենք պարտավոր ենք հիշել զոհերին, թույլ չտալու համար, որ նման բան կրկնվի ապագայում:

Չնայած այդ ողբերգությանը՝ ձեր հավատը, արիությունն ու ուժը թույլ տվեցին ձեզ վերապրել ու բարգավաճել՝ համայնքներ ստեղծելով աշխարհով մեկ: Չվարանելով՝ դուք պահպանեցիք ձեր ժառանգությունը, փոխանցելով այն նոր սերունդներին: Ամերիկահայերը հսկայական ավանդ ունեն ԱՄՆ զարգացման գործում, ինչպես նաև ժողովրդավարական, խաղաղ ու բարգավաճ Հայաստանի ստեղծման գործում: ԱՄՆ-ն հպարտանում է ձեր ավանդով և այն փաստով, թե ինչպես եք դուք հարգում նրանց հիշատակը, ով զոհվել է գրեթե 100 տարի առաջ: Հիշատակի այս տխուր օրը մենք համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդի հետ և հիշում ենք Մեծ Եղեռնի մութ էջերը»,-ասվում է նախագահ Օբամայի ուղերձում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---