Սալոնիկիի` Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցել է Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետը

Սալոնիկիի` Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցել է Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետը

PanARMENIAN.Net - Սալոնիկի Հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում 1915-ի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կատարված հոգեհանգստյան արարողությունից հետո, ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպությամբ մեկնարկել է բողոքի երթ դեպի թուրքական հյուպատոսարան:

Միջոցառմանը ներկա են եղել Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետը և Սալոնիկիի այլ պաշտոնյաներ: Ոստիկանների շղթան ու ոստիկանական մեծ ավտոբուսները փակել էին փողոցը՝ արգելելով ցուցարարներին մոտենալ հյուպատոսարանի շենքին:

Հայ համայնքի երեք ներկայացուցիչների՝ ոստիկանության հետ բանակցություններ վարելուց հետո թույլատրվել է մոտենալ հյուպատոսարանին, որտեղանպատասխան դռան զանգեր հնչեցնելուց հետո՝ պատին փակցվեց թուրքական կառավարությանն ուղղված Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

Ոստիկանները մի քանի անգամ արցունքաբեր գազ են կիրառել` ամբոխին հետ մղելու համար: Երիտասարդների մի խումբ հանել է Թուրքիայի դրոշը և, այրելու փոխարեն, նետել ոստիկաններին՝ առաջարկելով պաշտպանել այն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---