Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի անդամների հետ

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի անդամների հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի մի խումբ անդամների հետ:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել կառույցի անդամներին` Արցախին մշտապես սատարելու և բարեկամության շրջանակ ստեղծելու համար:

Երկրի ղեկավարի բնութագրմամբ` դա կարևոր քաղաքական և մարդասիրական քայլ է, ինչը նոր որակ կհաղորդի երկու պետությունների և ժողովուրդների միջև կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև Արցախի ներքին ու արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը և մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---