Արցախի զորամասերից մեկում հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել

Արցախի զորամասերից մեկում հակառակորդի գնդակից  զինվոր է վիրավորվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը:

Արցախի ՊԲ լարտվական ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Նշենք, որ ապրիլի 24-ին, դրա նախորդ ու հաջորդ օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը, ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որպես կանոն, ավելանում են: Ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ ապրիլի 24-ին իրավիճակը կայուն է եղել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---