2013-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում պանրի արտադրությունը նվազել է

2013-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում պանրի արտադրությունը նվազել է

PanARMENIAN.Net - 2013-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում պանրի արտադրությունը նվազել է 0,5 տոկոսով 2010-ի նույն շրջանի համեմատ և կազմել է 1 901 տոննա: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում կաթի արտադրությունն ավելացել է 5,7տոկոսով` կազմելով 42,9 մլն լիտր, իսկ կաթնաշոռի արտադրությունն ավելացել է 27,7տոկոսով` 116,3 տոննա:

2011-ի հունվար-փետրվար ամիսներին յոգուրտի արտադրությունն ավելացել է 7,3 տոկոսով (55,5 տոննա), մայոնեզի արտադրությունը կրճատվել է 20,5 տոկոսով (19,4 տոննա), կեֆիրի արտադրությունը աճել է 7,7 տոկոսով (37,7 տոննա), մածունի արտադրությունն աճել է 4,3 տոկոսով (493,2 տոննա), թթվասերի արտադրությունն աճել է` 22,1 տոկոսով (540,2 տոննա):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---