Աժդար Կուրտով. Կրեմլը ճնշում չի գործադրի Երևանի վրա Ղարաբաղի հարցում, սակարկություն չի լինի

Աժդար Կուրտով. Կրեմլը ճնշում չի գործադրի Երևանի վրա Ղարաբաղի հարցում, սակարկություն չի լինի

PanARMENIAN.Net - Եթե Ղարաբաղի հարցում ոչ ոք չորոշի օգտվել մասշտաբային ուժային մեթոդներից ինչ գնով ուզում է լինի իր իրավացիությունը հաստատելու համար, ապա հակամարտությունը կմնա այն նույն վիճակում, որում գտնվում 1994թ. ի վեր: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջատար փորձագետ, «Ազգային ռազմավարության խնդիրները» հանդեսի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը:

«Քաղաքական երկխոսության, դիվանագիտական բանակցությունների ընթացքում փոփոխությունների կանխատեսման համար հիմքեր ես չեմ նկատում: Չեմ ցանկանում խոսել այն մասին, թե ով է դրանում ավելի մեղավոր: Ուղղակի փաստն եմ արձանագրում: Իսկ պատերազմը միշտ անկանխատեսելի է: Նախապես շատ դժվար է հաշվարկել, օրինակ, թե ում ռազմական ներուժն է ավելի մեծ: Հիշեցնեմ, որ 1992թ. ամռանը Շևարդնաձեն ևս կարծում էր, որ հեշտությամբ կհաղթի աբխազներին, սակայն, չստացվեց: 2008թ. օգոստոսին Սահակաշվիլին կրկնեց նույն սխալը: Եվ նման օրինակները պատմության մեջ քիչ չեն: Կան հակամարտություններ, որոնք տասնամյակներ և նույնիսկ հարյուրամյակներ են տևում, օրինակ, Ջիբրալթարը, Ֆոլկլենդյան կղզիները: Դուր գալիս է ինչ-որ մեկին, թե ոչ, սակայն, դա է իրողությունը: Ես հասկանում եմ, որ բոլորին չի դա դուր գալիս, սակայն երբեք պետք չէ հիմարություններ անել՝ ընտրելով ծայրահեղ ուղին»,-ասել է նա:

Աժդար Կուրտովը նշել է նաև, որ Կրեմլը ճնշում չի գործադրի Երևանի վրա Ղարաբաղի հարցում: «Սակարկություն չի լինի: Դա բավականին զգայուն թեմա է, Կրեմլը չի ցանկանա «կորցնել դեմքը»: Կուրսը նույնը կլինի. կողմերը պետք է ինքնուրույն գտնեն խնդրի լուծումը, որն իրենք են ստեղծել: Արտաքին ուժերը կարող են օգնել, բայց չեն կարող թելադրել վերջնական լուծումը: Չեմ կարող չնշել նաև, որ Ռուսաստանի վերնախավում ամենևին հիացած չեն Բաքվի վերջին գործողություններից՝ Գաբալայի, Անդրկասպյան գազամուղի և այլ հարցերում»,-ասել է ռուսաստանցի քաղաքագետը՝ հավելելով, որ չէր ցանկանա, որ ՆԱՏՕ-ն, ստանձնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, օգտվի նույն գործիքներից, որի միջոցով ժամանակին նրանք «կարգավորեցին Կոսովոյի հակամարտությունը», գրում է vesti.az-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---