Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տ.Սարգսյանին. Տրամադրված եմ շարունակել ակտիվ աշխատանքը Ձեզ հետ

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տ.Սարգսյանին. Տրամադրված եմ շարունակել ակտիվ աշխատանքը Ձեզ հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, հայտնում է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը:

«Տրամադրված եմ շարունակել ակտիվ աշխատանքը Ձեզ հետ՝ ուղղված ռուս-հայկական համագործակացության համալիր զարգացմանը: Վստահ եմ, որ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդումը առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար ու այլ ոլորտներում բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովրդների արմատական շահերից»,-ասվում է ուղերձում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---