Հալեպում 2 հայ է վիրավորվել

Հալեպում 2 հայ է վիրավորվել

PanARMENIAN.Net - Հալեպում շարունակվող պայթյունների և կրակոցների հետևանքով երեկ 4 մարդ է զոհվել, վիրավորվել` 20-ը, որից 2-ը`հայ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: Նա նշեց նաև, որ վնասվածքները թեթև են և վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:Բայց վտանգավոր դրությունը քաղաքում դեռ պահպանվում է: «Պայթյունները որոտացել են Սուլեյմանիե, Նայալի, Համիդիե շրջաններում և Ազիզիեի մոտ՝ Սուբ Խաչ հայ կաթոլիկե եկեղեցու դիմաց: Նյութական մեծ վնասներ են հասցվել»,-ասաց Ժ.Ռեիսյանը:

Նա նշեց, որ իրավիճակը բարդ է հատկապես այն պատճառով, որ փակ է օդանավակայանը, իսկ քաղաքից դուրս տանող ճանապարհներին մարտեր են ընթանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---