ՄՀՀ նախկին աշխատակից. Աշխատավարձս ստանալու փոխարեն ես պիտի մոտ 2 մլն դրամ վճարեմ

ՄՀՀ նախկին աշխատակից. Աշխատավարձս ստանալու փոխարեն ես պիտի մոտ 2 մլն դրամ վճարեմ

PanARMENIAN.Net - Արման Մեխակյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից է դարձել 2011 թ. օգոստոսին` չստանալով 4 ամսվա աշխատավարձը, որը, սակայն խոստացել էին տալ: Այսօր ասուլիսի ժամանակ նա պատմել է նաև, որ ավելի ուշ պարզվել է` ոչ թե աշխատավարձ կստանա, այլ ինքը համալիրին պետք է վճարի 57 մլն 290 հազար դրամ. տնօրինությունը պնդում է, որ

պետգնումներ կատարելիս նշված գումարը ծախսել է ոչ նպատակային և յուրացման մեղադրանքով ընդդեմ նախկին աշխատակցի դիմել է դատարան: Հետագայում հաշվապահությունում պարզվել են, թե 57 մլն 290 հազար դրամի փոխարեն 1 մլն 252 հազար 918 դրամն է յուրացրել: Այսօր դատարանը վճիռ է կայացրել, որով Մեխակյանը պարտավոր է ՄՀՀ-ին վճարել այդ գումարը:

«Ես գումարը մուտք եմ արել դրամարկղ, սակայն անդորրագիրը չեմ վերցրել՝ նրանց վստահելով։ Այդ փաստը հաշվի առնելով՝ Առաջին ատյանի դատարանը որոշեց բռնագանձել ինձնից գումարը։ Ես դիմեցի Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ՝ պահանջելով ընկերության դրամարկղի գրքի պատճենը, որտեղ երևում է, որ ես գումարը մուտք արել եմ, բայց դա հաշվի չառան, և հիմա հարկադիրը բնակարանս պլանի տակ է դրել»,- ասել է Արման Մեխակյանն ու ավելացրել, որ դատարանի վճիռն անհիմն է համարում:

Փաստաբան Մարինե Գրիգորյանի խոսքով` դիմել են բոլոր ատյաններին, նաև բաց նամակով ՀՀ նախագահին և Վճռաբեկ դատարանի նախագահին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---