ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել. ՄԻՊ-ը դարձյալ անդրադարձել է հիմնարկների բուժսպասարկմանը

ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել. ՄԻՊ-ը դարձյալ անդրադարձել է հիմնարկների բուժսպասարկմանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է 65-ամյա Ժորժ Բաղումյանը: Նա բանտում էր հարկերից խուսափելու մեղադրանքով: Բաղումյանի փաստաբանը պնդում է, որ նրան անհրաժեշտ բուժօգնություն ցույց չեն տվել, ինչն էլ մահվան պատճառ է դարձել:

Դեպքից հետո Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման արդյունավետությանը խոչընդոտող խնդիրներին:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ 1200 դատապարտյալ ունեցող քրեակատարողական հիմնարկում գիշերային հերթապահության ժամանակ աշխատում է միայն մեկ բուժակ, ինչը անհնարին է դարձնում մի քանի դատապարտյալի միաժամանակ բժշկական օգնություն ցուցաբերելը:

Պաշտպանը ՀՀ վարապետին ուղղված տեղեկանքի մեջ անդրադարձել էր այս խնդրին, որը արձանագրվել էր դեռևս 2012թ-ի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում քրեակատարողական հիմանարկներ այցելություններ կատարելու ընթացքում:

Մեկ այլ խնդիր է նաև կառավարության 2006թ.-ի որոշմամբ հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի հստակեցումը, որի հետ կապված Պաշտպանը բազմիցս առաջարկներ է արել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրում ընդգրկել և հստակեցնել պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները, սակայն առաջարկը դեռևս քննարկման փուլում է:

Ապրիլի 29-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Ժորժ Բաղումյանի դեպքի մանրամասները ճշտելու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ արդարադատութան նախարարի պաշտոնակատարին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---