ԱՄՆ հայկական կազմակերպությունները պատրատել են Ցեղասպանության լուսանկարների և վկայությունների էլեկտրոնային շտեմարան![]() 1 մայիսի 2013 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հայկական համագումարը (AAA), Հայկական ազգային ինստիտուտը (ANI) և Միացյալ Նահանգների Հայոց ցեղասպանության թանգարանը: Այն իրենից ներկայացնում է հիմնականում կայզերական Գերմանիայի և Ավստրո-Հունգրիայի լուսանկարիչների կատարած նկարների թվայնացված տարբերակները: Ըստ ԱՄՆ Հայկական ազգային ինստիտուտի գործադիր տնօրեն, պատմաբան Ռուբեն Ադալյանի, նկարները արվել են հիմնակնում Դեր Զորի տարածաշրջանում, ինչպես նաև բուն պատմական Հայաստանի տարածքում, մասնավորապես Տիգրանակերտի, Երզնկայի և Էրզրումի շրջակայքում: «Օսմանյան կայսրության դաշնակից երկրների զինվորականների կողմից արված լուսանկարներն առավել անառարկելի են դարձնում այս նկարների փաստագրական արժեքը»,-նշում է ալբոմի հեղինակ Ռուբեն Ադալյանը: Ալբոմը հնարավոր է ներբեռնել ԱՄՆ Հայկական համագումարի և Հայկական ինստիտուտի կայքերից PDF ձևաչափով: Ըստ ինստիտուտի նախագահ Վան Գրիգորյանի, ամերիկահայությունը շարունակում է նոր մարտավարություններ փնտրել Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին ընդառաջ ճշմարտությունը հանրությանը փոխանցելու ճանապարհին և այս ուղղությամբ նոր քայլեր պետք է ակնկալել: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |