Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված թատերական ներկայացում՝ Աթենքում![]() 1 մայիսի 2013 - 16:58 AMT PanARMENIAN.Net - «Նոր ծիածան» հայ-հունական երիտասարդական թատերախումբը, ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին, Աթենքում, հունարենով բեմականացրեց Հրանդ Մարգարյանի՝ «Հայելիներ» ստեղծագործությունը: Արդիական ոճով ու երաժշտությամբ համատեղված բեմականացումը, հույն և հունախոս հայ հասարակությանը ներկայացրեց 1915 թվականի ողբերգական դեպքերը: «Հայելիներ»-ը, Ալեկսիս Սարիկյանի բեմադրությամբ, «Նոր ծիածան» թատերախմբի 5-րդ ներկայացումն է՝ վրջին երկու տարիների և 3-րդը` անցած մեկ տարվա ընթացքում, որը կայացավ «Հայաստան» հասարակական- մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար: Նշենք, որ «Նոր ծիածան»-ին հաջողվել է ի մի բերել համայնքի տարբեր ակումբների և կուսակցությունների երիտասարդ անդամներին: Խումբը բացառապես աշխատում է զուտ սեփական միջոցներով և ինքնուրույն: Խմբին օժանդակում են նաև հույն արվեստի առաջադեմ երիտասարդ գործիչներ: «Նոր ծիածան»ից բացի Աթենքում աշխատում է նաև հայ-հունական «Ծիածան» թատերախումբը, դերասան Հայկ Գասարճյանի գլխավորությամբ, որի վերջին ներկայացումը աշխարահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունն էր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |