Է. Նալբանդյանը ԼՂՀ ԱԺ նախագահի հետ քննարկել է խորհրդարանական դիվանագիտության աշխուժացումը

Է. Նալբանդյանը ԼՂՀ ԱԺ նախագահի հետ քննարկել է խորհրդարանական դիվանագիտության աշխուժացումը

PanARMENIAN.Net - Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել կարճատև աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլի հետ։ Մասնավորապես, կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման, այդ առումով վերջերս արձանագրված ուշագրավ շփումների հետևողական զարգացման անհրաժեշտությունը։ Երկուստեք գոհունակություն հայտնելով արտերկրում ՀՀ դիվանագիտական առաքելությունների և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջև համագործակցության դրվածքի կապակցությամբ, զրուցակիցները նշեցին նրա արդյունավետության հետագա բարձրացման ուղիներն ու միջոցները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային իրավական ակտերին, ուրվագծվել ԼՂՀ-ում դրանց կիրառման հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը, այլ պաշտոնատար անձինք։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---