Կրթամշակութային գործունեությունը վիրահայոց թեմի համայնքներում կակտիվացվի![]() 3 մայիսի 2013 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Սույն թվականի մայիսի 2-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախք-Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կենտրոնում՝ Ախալքալաքում տեղի ունեցավ հոգևոր դասի ընթացիկ ժողով: Ժողովը նախագահում էր Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բացման խոսքով հանդես եկավ Սամցխե-Ջավախք-Ծալկա ընդհանուր փոխանորդ Բաբգէն աբեղա Սալբիյանը: Նա ողջունելով առաջնորդին և քահանա հայրերին ներկայացրեց ժողովի օրակարգը և քահանաներին հնարավորություն տվեց ներկայացնելու անցած 4 ամսվա աշխատանքները: Քահանայական ժողովին մասնակցում էին տարածաշրջանում իրենց հոգևոր ծառայությունը մատուցող բոլոր 8 հոգևոր սպասավորները, ովքեր ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, որոնք ոչ միայն եկեղեցական այլ նաև կրթական և մշակութային բնույթի էին: Քահանա հայրերը ներկայացրին նաև այն հասարակական գործնեությունը կապված պետական, ազգային, եկեղեցական տոների և հիշատակի օրերի հետ: Հոգևոր դասի կողմից բարձրացվեցին մի քանի կազմակերպչական խնդիրներ, որոնք առաջնորդը և փոխանորդը ստանձնեցին լուծել: Առաջնորդի կողմից աշխատանքը գնահատվեց լավ, ինչպես քահանանաերի, այնպես էլ Հայր Բաբգէն աբեղա Սալբիյանի: Թեմի առաջնորդն առաջարկեց արագացնել տարածաշրջանում կրթամշակութային և երիտասարդական կենտրոնների հիմնումը, հոգաբարձուների խորհուրդի հաստատումը և Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի օրինակով կազմակերպել այդպիսի կենտրոններ նաև ՝ Ախալքալաքում, Ախալցիխեում, Նինոծմինդայում և Ծալկայում: Սրբազանը ուրախությամբ հայտնեց հոգևոր դասին, որ Մայր Աթոռում ձեռնադրվել են քահանաներ և հույս հայտնեց, որ նրանցից կնշանակվեն նաև Վիրահայոց թեմ: Եվ նրանք առաջին հերթին կնշանակվեն ծառայության փոխառաջնորդությունում: Հավանաբար Գանձայում, քանի որ այնտեղ բաց կա: Քահանա հայրերի աշխատանքի մեջ նկատելի էր մեծ առաջընթաց: Առաջնորդի և փոխանորդի կողմից հանձնարարություն տրվեց, որ համայնքներում ակտիվացնեն կրթամշակութային գործնեությունը, որը հնարավորություն է տալիս շատ քանակով մարդկանց ընդգրկել եկեղեցական կյանքի մեջ: Թեմի առաջնորդն իր խոսքում նշեց. «Նվիրական ծառայություն է մատուցվում, որը շատ գնահատելի է», հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |