Հայաստանում փոքր բիզնեսի «թթվածինը փակել են»![]() 3 մայիսի 2013 - 16:01 AMT PanARMENIAN.Net - «Փոքր բիզնեսին Հայաստանում թթվածին է հարկավոր զարգանալու համար»,-հայտարարել է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը այսօր կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ՓՄՁ-ների համար շրջանառության նոր հարկի ներմուծումը 2012թ. դեկտեմբերին: Տնտեսագետն առաջարկում է տարբերակված մոտեցում ցուցաբերել ՓՄՁ-ների հարկադրմանը, որպեսզի, օրինակ, Երևանի կենտրոնում գործող փոքր առևտրի կետը նույն պայմանները չունենա աշխատանքի համար, ինչ նմանատիպ կետը ծայրամասում: Հայաստանի վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գևորգյանը հավելեց, որ ՓՄՁ խնդիրները կրկին սրվեցին շրջանառության հարկի ներմուծման հետ կապված: Ըստ նրա, նոր օրենքով ՓՄՁ-ները վճարում են շրջանառության 3,5 տոկոսը, սակայն այդ ցուցանիշը 1,8 անգամ ավելի է նրանց ցուցանիշից, ով աշխատում է ԱԱՀ-ով: Հայաստանի վաճառականների միության նախագահը կոչ է անում իշխանություններին ազատել ՓՄՁ-ներին հարկերից՝ կասեցնելու համար միգրացիան և թույլ տալով փոքր բիզնեսին աշխատել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |