Տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման հարցերին նվիրված կոլեգիայի նիստ![]() 3 մայիսի 2013 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 3-ին տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը և զարգացման հեռանկարները թեմայով կոլեգիայի նիստ, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կոլեգիայի անդամները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորման հրամանտարներ: Զեկուցումներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները: Ներկայացված զեկույցներն ունեցել են երկու ուղղվածություն. առաջին՝ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական բազան հարստացնելու համար կազմակերպվող գնումների և մատակարարումների գործընթացը, երկրորդ՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ թե՜ գնումներն ու մատակարարումները, թե՜ ռազմաարդյունաբերական պլանավորումը գտնվում է ՀՀ իշխանությունների, մասնավորապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Սեյրան Օհանյանը ընդգծել է նաև, որ. «Հարկ է նաև նկատել, որ այս ոլորտները վերջին մեկ տարվա ընթացքում գրանցել են զգալի առաջընթաց, որը պայմանավորված է մեր կողմից իրականացված միջոցառումներով», հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |