«Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի մոտից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, 52-ամյա Արմեն Կաբալյանին, որը ապրիլի 18-ից ոստիկանության

Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից):

Ա. Կաբալյանը նախապատրաստված նյութերի հետ միասին հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին
Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ
---