Դավիթ Բաբայան. Ադրբեջանը, թմիրամիջոցների տարածման տարանցիկ երկիր լինելով, իր արատը վերագրում է Արցախին![]() 6 մայիսի 2013 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխվարչապետ, Թմրամիջոցների անօրինական տարածման դեմ պայքարի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը թմրամիջոցների տարածման տարանցիկ ճանապարհ է դառնում: Նորություն չէ: Բայց ադրբեջանցի չինովնիկի հայտարարության շարունակությունն է ուշագրավ. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներառված են բոլոր պետական լծակները, բայց մեզ համար գլխավոր խնդիրն այն է, որ թմրամիջոցները մեծ ծավալներով շրջանառվում են «օկուպացված տարածքներով», որոնք մենք չենք վերահսկում»: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս հայտարարութունը մեկնաբանել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Հերթական անհեթեթ, անտրամաբանական ապատեղեկատվությունն է` ուղղված Արցախի և հայ ժողովրդի դեմ: Փաստ է, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է որպես տարանցիկ ճանապարհ: Եվ Ամերիկյան, եվրոպական կառույցներն իրենց զեկույցներում բազմիցս արձանագրել են այդ փաստը` նշելով նաև, որ Ադրբեջանում մեծ է նաև այդ թմրամիջոցներն օգտագործողների թիվը: Ադրբեջանն էլ, իր հեղինակությունը փրկելու նպատակով, հերթական անգամ իր արատը վերագրում է Արցախին: Մինչդեռ դա ոչ մի հիմք չունի, զուրկ է որևէ տրամաբանությունից` թերի միջնակարգ կրթությունն էլ բավական է հասկանալու համար: Նույնիսկ հաշվի առնելով միայն այն փաստը, որ Արցախի հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ սահմանափակ է», - ասաց նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |