ԱՄԷ-ում նախատեսվում է հայկական արտադրատեսակների ցուցահանդես կազմակերպել![]() 7 մայիսի 2013 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Անվար Մուհամմադ Գարգաշի հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունները՝ միաժամանակ կարևորելով առևտրատնտեսական համագործակցության էլ ավելի զարգացումը: Այդ կապակցությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել հատկապես մասնավոր հատվածների միջև համագործակցության ընդլայնմանը: Քննարկվեցին նաև հայ-էմիրաթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի գումարման, երկու երկրների միջև գործող ավիաթռիչքներն ավելացնելու, ԱՄԷ-ում հայկական արտադրատեսակների ցուցահանդես և գործարար համաժողով կազմակերպելու հետ կապված հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |