Բակո Սահակյան. ՊԲ ստեղծումն ու Շուշիի ազատագրումը մեր հետագա բոլոր հաղթանակների անկյունաքարն էր

Բակո Սահակյան. ՊԲ ստեղծումն ու Շուշիի ազատագրումը մեր հետագա բոլոր հաղթանակների անկյունաքարն էր

PanARMENIAN.Net - Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին Եռատոնի առթիվ և պետական պարգևներ հանձնել մի խումբ երախտավորների:

Նախագահն ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր հերոս պապերն ու հայրերն իրենց արիությամբ ու սխրանքով կերտեցին հայրենիքի խիզախ պաշտպանի կերպարը, որը միշտ ուղեկցում էր մեզ, և որով դաստիարակվել ու դեռ կդաստիարակվեն շատ ու շատ սերունդներ: Նախագահը Պաշտպանության բանակի ստեղծումն ու Շուշիի ազատագրումը բնութագրել է որպես մեր հետագա բոլոր հաղթանակների անկյունաքարը, որը շրջեց պատմության անիվը` ի օգուտ մեր ժողովրդի:

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից ժամանած հյուրեր: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---