Երևանի ավագանու ընտրություններ. Խախտման փաստով քրգործում նոր կասկածյալ է ներգրավվել

Երևանի ավագանու ընտրություններ. Խախտման փաստով քրգործում նոր կասկածյալ է ներգրավվել

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցված քրեական գործերի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել Ղ.Մկրտչյանը:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ` քրեական գործերի լրիվությունն ու ամբողջականությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---