Երևանում երեք մարդ է թունավորվել

Երևանում երեք մարդ է թունավորվել

PanARMENIAN.Net - Երևանում թունավորման երեք դեպք է արձանագրվել:

Երեկ, ժամը 19:42-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նշաններով «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բնակիչ` 5-ամյա Մարիամ Խաչատրյանը, ով այնուհետև տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական համալիր: ԱԻ նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Նույն օրը, ժամը 19.00-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Երևանի Գ. Զոհրապ փողոցի տներից մեկի բնակիչ 23-ամյա Մ. Հովհաննիսյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Այսօր ժամը 08:56-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Շիրակի 4-րդ նրբ. Շենքերից մեկի բնակարանի բնակչուհի` 38-ամյա Լիաննա Մ.-ն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---