Դավիթ Բաբայան. Այն, ինչ տեղի ունեցավ 1994թ. մայիսի 12-ին, մեծ իրադարձություն էր ողջ տարածաշրջանի համար

Դավիթ Բաբայան. Այն, ինչ տեղի ունեցավ 1994թ. մայիսի 12-ին, մեծ իրադարձություն էր ողջ տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Այն, ինչ տեղի ունեցավ 1994թ. մայիսի 12-ին, մեծ իրադարձություն էր ոչ միայն մեզ, այլ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին է ասել Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի հաստատման տարեդարձին: Ըստ նրա, դա կարևոր իրադարձություն էր նաև Ադրբեջանի համար, քանի որ եթե չլիներ Արցախի բարի կամքը և հայ ժողովրդի ոչ ագրեսիվ աշխարհընկալումը, ապա Ադրբեջան պետությունն ուղղակի կդադարեր գոյություն ունենալ: «Ուստի, հայկական պետությունների այս քաղաքականությունը պետք է միջազգային հանրության արժանի գնահատականը ստանա: Սկզբունքորեն, նրանք այդպես էլ անում են՝ հաշվի առնելով հակամարտության խաղաղ կարգովարման անրհրաժեշտությունը: Միակ պետությունը, որը փաստորեն ոչ միայն չի գնահատում այդ քաղաքականությունը, այլ իր գործողություններով վիրավորվում է խաղաղ կարգավորման գաղափարը և միջնորդ երկրների ջանքերը, Ադրբեջանն է: Սակայն, դա ոչ մի կերպ չի փոխում մեր պատկերացումներն այն մասին, որ մարտական գործողություններն անթույլատրելի են, անկախ պետական գործիչների հայտարարություններից: Պատերազմի սզկբում հասարակ մարդիկ կտուժեն, տասնայկ ու հարյուր հազարավոր: Մենք հայերս, լինելով պատերազմ անցած ժողովուրդ, արհավիրքներ ու դժվարություններ տեսած ժողովուրդ, չենք ցանկանում, որ նման իրավիճակը կրկնվի և ամեն ինչ անում ենք դա թույլ չտալու համար: Սակայն, դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք անհրաժեշտության դեպքում պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը: Ուղղակի եթե նոր պատերազմ սկսվի, այն կշարունակվի մինչև հաղթական ավարտը և միջանկյալ հրադադարների կնքման հնարավորությունը, ցավոք, գործնականաում կբացառվի: Դա առաջին հերթին պետք է հասկանան Բաքվում»,-ասել է Դավիթ Բաբայանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---