Գ. Բեգլարյան. Առաջնային խնդիր է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհը կառուցվի սահմանված ժամկետում և բարձր որակով![]() 14 մայիսի 2013 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ ծրագրի» Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ, ասվում է տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված ընդհանուր հարցեր, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկա փուլը, աշխատանքների ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներն ու տարբերակները: Գագիկ Բեգլարյանը կարևորելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինարարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը՝ նշեց, որ նախարարության համար առաջնային խնդիր է` ճանապարհները կառուցել սահմանված ժամկետում և բարձր որակով։ Պրիանկա Սենեվիրանտեն համոզմունք հայտնեց, որ ծրագիրը կունենա հաջող ավարտ: Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս ընդգծեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի խոշոր ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |