Հայաստանցիներին կրկին 4-օրյա հանգիստ է սպասում

Հայաստանցիներին կրկին 4-օրյա հանգիստ է սպասում

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է 2013 թվականի մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013 թվականի հունիսի 1-ը` շաբաթ օր:

Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: Այն հնարավորություն կտա քաղաքացիներին արդյունավետ կազմակերպել իրենց հանգիստը Առաջին Հանրապետության օրվա տոնակատարության հետ կապված:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---