Թմբուկավոր ատրճանակ, նռնակներ ու փամփուշտներ՝ մետրոյի կայարանի դռների մոտ

Թմբուկավոր ատրճանակ, նռնակներ ու փամփուշտներ՝ մետրոյի կայարանի դռների մոտ

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին, ժամը 11.15-ին, անհայտ անձն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին և հայտնել, որ «Գործարանային» կայարանի դռների մոտ գտնվող աղբարկղում զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի` 103 և 5.45 մմ տրամաչափի 74 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---