Հայաստանը պաշտոնապես ստանձնել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը

Հայաստանը  պաշտոնապես ստանձնել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստը, որին մասնակցում էին ԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:

Նիստի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը և հանդես եկել Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ ծավալուն ելույթով:

ԵԽ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ելույթներում շնորհավորելով Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահեցրել են, որ ամենայն աջակցություն կցուցաբերեն հայկական նախագահության նախաձեռնությունների իրականացմանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---